ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը

Ի՞նչ նպատակ ունի Ալիևի նոր բեմականացումը
15.09.2025 | 11:57

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, թե իբր Ստեփանակերտում ձերբակալվել է Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ՝ «զինված հարձակման» փորձ կատարելիս։

Սա խիստ տարակուսելի և ակնհայտորեն պրոպագանդիստական հնարք է։

Արցախում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ անօգնական հայեր՝ մեծամասամբ տարեցներ ու հիվանդներ։

Նրանք որևէ կերպ չեն կարող լինել «ռևանշիստներ» կամ «ահաբեկիչներ»։

Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խիստ վերահսկողության պայմաններում զենք պահելը պարզապես անհնար է։

Այս պատմությունը պատահական չէ, որ «հայտնվեց» հենց այն օրը, երբ Ալիևը Ստեփանակերտում մասնակցում էր միջոցառման։

Նպատակը երկակի է․

Ալիևի ներկայությունը ներկայացնել որպես «հաղթողի քաջություն»՝ նույնիսկ «վտանգի պայմաններում»,

Միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում մնացած հայերը «ահաբեկչական վտանգ» են։

Բայց Բաքվի հաշվարկն, ըստ իս, միայն այդքանով չի սահմանափակվում:

Առաջին վարկածը՝ սա քարոզչական հիմք է ստեղծում, որպեսզի միջազգային հարթակներում «հիմնավորվի», թե արցախցիների վերադարձն իրենց հայրենիք «անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ»։

Երկրորդ վարկածը՝ սա Բաքվի հերթական բազմաքայլ կոմբինացիայի մեկնարկն է, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանից հերթական զիջումը կորզել։

Նման բեմականացումներով Ալիևը սովորաբար նախապատրաստում է քաղաքական ճնշման հերթական փուլը։

Այսպիսով, ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ոչ թե փաստական լուր է, այլ հստակ մշակված քաղաքական մանիպուլյացիա՝ միաժամանակ ուղղված թե՛ Արցախի հայերին «վտանգավորի» կերպարով ներկայացնելուն, թե՛ Հայաստանի վրա նոր ճնշում գործադրելուն։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 13282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ